Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի քաղաքապետն աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի

15 Դեկտեմբեր, 2017 23:50
Երուսաղեմի քաղաքապետն աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը 2018 թվականի սկզբին պաշտոնական այցով կժամանի Թբիլիսի։ Այս մասին հայտնել է Վրաստանում Իսրայելի տան նախագահ Իցիկ Մոշեն՝ Թբիլիսիի ազգային գրադարանում եբրայերեն գրքի անկյունի բացմանը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Միջոցառմանը մասնակցել է Կնեսետի պատվիրակությունը։

Վրաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հունիսի 1-ին։ Դրանից հետո երկրներն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում, տարբեր ձևաչափերով։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է ավելի քան 9.2 մլն դոլար։

 

Լրահոս

Դիտել ավելին