Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում բազմամուսնությունը խթանող նոր կայքը արգելափակվել է

15 Դեկտեմբեր, 2017 23:35
Թուրքիայում բազմամուսնությունը խթանող նոր կայքը արգելափակվել է

Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության» խորհուրդը (BTK) արգելափակել է երկրորդ ամուսնության համար զուգընկեր որոնողների համար բացված կայքը:  Ինչպես  տեղեկացնում է CNNTürk-ը՝ կայքն, այնուամենայնիվ, հասանելի է Թուրքիայից դուրս գտնվող օգտատերերի, ինչպես նաև՝ VPN-ից  (Virtual Private Network- վիրտուալ մասնավոր ցանց) օգտվողների համար:

Իսկ Թուրքիայի կանանց միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստվում է դատական գործ հարուցել կայքի դեմ:

Օրեր առաջ Թուրքիայում գործարկված նոր ծանոթությունների կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին՝ խիստ գաղտնիության պայմաններում նոր կյանքի ընկեր գտնել՝ առանց վտանգելու արդեն ունեցած առաջին ընտանիքը: Օգտատերերը կարող են իրենց նոր զուգընկերոջ հետ կրոնական ամուսնություն կնքել:

Կայքի գործարկման մասին տարածված հայտարարության համաձայն՝ նման ծանոթության հարթակներ ներկայումս գոյություն ունեն միայն Անգլիայում և Ինդոնեզիայում:

 

Լրահոս

Դիտել ավելին