Կարևոր իրադարձություններ

Siri ձայնային օգնականը կարձագանքի շշնջոցին

15 Դեկտեմբեր, 2017 22:56
Siri ձայնային օգնականը կարձագանքի շշնջոցին

Apple ամերիկյան կորպորացիան կստիպի իր ձայնային օգնականին ավելի լավ լսել օգտատիրոջն ու արձագանքել շշնջոցին։ Համացանցում հրապարակվել է ընկերության արտոնագիրը՝ կապված Siri ձայնային օգնականի հետ, հայտնում է Gizmodo պարբերականը։

Արտոնագիրը գրանցվել է դեռևս անցած տարի, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։Բարելավման արդյունքում ձայնային օգնականը կպատասխանի օգտատիրոջ ինտիմ հարցերին՝ առանց կողմնակի անձանց ուշադրությունը գրավելու։ Օրինակ, գտնվելով օդանավակայանում, կարելի է օգնականին կամացուկ հարցնել, թե որտեղ է գտնվում պետքարանը։

 

Լրահոս

Դիտել ավելին