Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

15 Դեկտեմբեր, 2017 22:26
Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

Կյանքի 77-րդ տարում մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Ֆելիքս Մելոյանը:
Այս մասին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»,- նշելն է Միլիտոնյանը:
Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Երևանում: Գրողների միության անդամ է 1977թ: Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն է։

Լուսանկարը՝ azatutyun.am

 

Լրահոս

Դիտել ավելին