Կարևոր իրադարձություններ

Թուրքիան առանց պատասխանի չի թողնի իր հանդեպ ԵՄ-ի անարդար և անհարգալից վերաբերմունքը

15 Դեկտեմբեր, 2017 20:05
Թուրքիան առանց պատասխանի չի թողնի իր հանդեպ ԵՄ-ի անարդար և անհարգալից վերաբերմունքը

Թուրքիան առանց պատասխանի չի թողնի իր հանդեպ ԵՄ-ի անարդար և անհարգալից վերաբերմունքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եվրախորհրդարանը որպես պատիժ կրճատել է Թուրքիայի՝ 100 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը։ Սակայն այդ քայլը ոչ մի կերպ չի ազդի մեր երկրի վրա»,-ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի դադարեցնի պայքարը Սիրիայում և Իրաքում։

Հոկտեմբերի 20-ին ԵՄ երկրների առաջնորդները որոշել էին կրճատել Թուրքիայի ֆինանսական օգնությունը, որն ուղղված ԵՄ անդամակցության նախապատրաստմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին