Կարևոր իրադարձություններ

Լևոն Մկրտչյանը ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահին

15 Դեկտեմբեր, 2017 18:50
Լևոն Մկրտչյանը ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին և  նրան ուղեկցող Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:  

Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես շեշտելով հանրային քննարկման դրված  «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով  առաջարկվող արմատական փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկազյան համալսարանի նախագահն իր հերթին կարևորել է հայաստանյան կրթական և գիտական հաստատությունների ու Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության  ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին