Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

15 Դեկտեմբեր, 2017 18:15
ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի՝ վեց ամսով երկարաձգման շուրջ, փոխանցում է Parstoday-ը:

Այս որոշումն ընդունվեց, երբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում բախումներին վերջ տալու Մինսկի համաձայնագրի գործադրման շուրջ զեկույց ներկայացրեցին ԵՄ-ի մյուս անդամներին, որը վկայում էր այդ հարցում ուշագրավ առաջընթաց չլինելու մասին:

Ռուսաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից բաղկացած քառակողմ խումբը տարածաշրջանում բախումներին վերջ տալու կապակցությամբ 2015 թվականի փետրվարին հանգեց Մինսկ-2 համաձայնագրին, որի գործադրման արդյունքը մինչ այսօր գոհացուցիչ չէ:

ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքի բախումներին Ռուսաստանի միջամտության և այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ է գործադրել Ռուսաստանի դեմ, որոնք հանդիպել են Մոսկվայի պատասխան քայլին: Մոսկվայի դիտանկյունից Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները թշնամական ու անհիմն են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին