Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի սրահում գազ է վառել` տաքանալու համար. կազմակերպությունը տուգանվել է

15 Դեկտեմբեր, 2017 17:39
Ավտոբուսի սրահում գազ է վառել` տաքանալու համար. կազմակերպությունը տուգանվել է

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տվյալ երթուղու սպասարկումը նախարարության իրավասության շրջանակներում չէ։

«Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։ 
 
Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ Սաղաթելյանի կողմից։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է կազմակերպությանը տուգանելու արձանագրություն»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։
 
 

Լրահոս

Դիտել ավելին