Կարևոր իրադարձություններ

Պուտինը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

15 Դեկտեմբեր, 2017 17:29
Պուտինը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահը բացահայտել է, որ ամերիկացի զորայինները Սիրիայում ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելով խոչընդոտել են վերջիններիս դեմ պայքարին:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերի օգտագործմանն, ասաց. «

Ամերիկացի զորայինները Սիրիայում բազմիցս հրաժարվել են ահաբեկիչների դեմ պայքարելուց ու նրանց ճնշելուց: Այդ պատճառով ահաբեկիչները կործանումից փրկվեցին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` Ռուսաստանի անօդաչու թռչող հետախուզական սարքերի նկարահանումներն արձանագրել են Սիրիայի սահմաններից դեպի Իրաք ահաբեկիչների փախուստը:

«Ռուս զորայիններն ամերիկացիներին տեղյակ են պահել ահաբեկիչների երթուղու մասին, սակայն ամերիկացիները որևէ քայլ չեն ձեռնարկել: Նրանք կարծում են, որ կարող են Սիրիայում ահաբեկիչներից օգտագործել նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ պայքարի համար»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին