Կարևոր իրադարձություններ

Ռուս նախկին նախարար Ուլյուկաևին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման

15 Դեկտեմբեր, 2017 16:20
Ռուս նախկին նախարար Ուլյուկաևին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման

ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ria Novosti լրատվական գործակալությունը:

Բացի ազատազրկումից, Ուլյուկաևին կենթարկեն նաև 130 մլն ռուբլու չափով տույժի: Բանտից դուրս գալուց հետո նա 8 տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։

Նշենք, որ Մոսկվայի դատարանը Ուլյուկաևին մեղավոր է ճանաչել իր դեմ հարուցված կաշառակերության գործով:

«Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել իր պաշտոնավարման օրոք կաշառք վերցնելու համար», - նշված է դատավոր Լարիսա Սեմյոնովայի կայացրած վճռում:

Դատախազությունը պահանջել էր Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման և ենթարկել 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի: 

Հիշեցնենք, որ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին