Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանը` Մխիթարյանի չխաղալու մասին

15 Դեկտեմբեր, 2017 15:55
Ռուբեն Հայրապետյանը` Մխիթարյանի չխաղալու մասին

Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, նրա մոտ այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է և նվիրված հայկական ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ հարցը Հենրիխի մարզավիճակը չէ»,- ասաց նա ու հավելեց, որ ավելի ուշ հանդես կգա Մխիթարյանի մասին հայտարարությամբ:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով` Հենրիխը դեռ խաղալու է և իր երկրպագուներին նորից ուրախանալու առիթներ կտա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին