Ներկայացվել է Samsung Galaxy S9 սմարթֆոնը, որի շնորհանդեսը կայանալու է մարտին՝ MWC 2018 ցուցադրության ժամանակ, գրում է Phone Arena-ն:
Հայտնի է, որ նոր սմարթֆոնը կունենա մեկ տեսախցիկ, իսկ թոփային տարբերակը՝ երկու: Այն հիմնված կլինի Snapdragon 845 կամ Exynos 9810 պրոցեսորների վրա:
Samsung Galaxy S9 կունենա 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն: