Սանկտ Պետերբուրգում ոստիկանության աշխատակիցները 54-ամյա Նատալյա անունով հաշվապահի բնակարանի խուզարկության ժամանակ հին բազմոցի մեջ 605 միլիոն ռուբլի են հայտնաբերել, գրում է Фонтанка-ն:
Քննությամբ պարզվել է, որ գումարները պատկանել են խարդախների, ովքեր «մեկօրյա» ընկերություններ ձևակերպել, ապա կեղծ իրավաբանական անձինք զբաղվել են ապօրինի բանկային գործունեությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ` նույն գործի շրջանակներում 36 խուզարկություն է իրականացվել 24 բնակարանում և ընկերությունների 11 գրասենյակում: 5 կասկածյալ ձերբակալվել է: