Կարևոր իրադարձություններ

Թուրքիան հրթիռակոծել է հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը

15 Դեկտեմբեր, 2017 14:35
Թուրքիան հրթիռակոծել է հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը

Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի օդուժին պատկանող  կործանիչները հրթիռակոծել են  հյուսիսային Իրաքի Հաքուրք, Բասյան, Ավաշին և Զապ շրջաններում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակության» (ՔԲԿ-PKK)  դիրքերը:

Ըստ «CNNTurk »՝  դրա հետևանքով սպանվել է 5 քուրդ զինյալ:

Թուրքական կողմի պնդմամբ՝  PKK-ականները պատրաստվում էին հարձակվել սահմանային անցակետի մոտ գտնվող թուրքական ռազմական բազայի և պարեկային կետի վրա:

Տեղեկացնենք, որ 
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանի է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

 

Լրահոս

Դիտել ավելին