Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մեծ թափով շարունակելու է ատոմային զենքի ու հրթիռի արտադրությունը

15 Դեկտեմբեր, 2017 13:50
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մեծ թափով շարունակելու է ատոմային զենքի ու հրթիռի արտադրությունը

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մեծ թափով շարունակելու է ատոմային զենքի ու հրթիռի արտադրությունը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ոլորտների մասնագետների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ զենքերով մեծանալու է իրենց երկրի կանխարգելիչ կարողությունը:

Հիշեցնենք, որ անցած ամիս Հյուսիսային Կորեան փորձարկել է իր ամենահզոր միջմայրցամաքային հրթիռներից մեկը` ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:

Թրամփը բազմիցս Հյուսիսային Կորեային ռազմական հարձակմամբ է սպառնացել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին