ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրին ծեծի են ենթարկել: Այդ մասին նա հայտնել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ:
Մազուրի խոսքով` երբ ինքը գնալիս է եղել Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի մասին իր արած հայտարարությունների մասին ցուցմունք տալու, 2 մեքենա կանգնեցրել են իր մեքենան: Համազգեստով մարդիկ փորձել են իրեն ուժով տեղափոխել են իրենց մեքենա, սակայն ինքն ընդդիմացել է: Ապա նրանք իրեն մի քանի անգամ հարվածել են ռետինե մահակներով:
Մանրամասները` տեսանյութում: