ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել իր դեմ հարուցված կաշառակերության գործով, գրում է Ria Novosti գործակալությունը:
«Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել իր պաշտոնավարման օրոք կաշառք վերցնելու համար», - նշված է դատավոր Լարիսա Սեմյոնովայի կայացրած վճռում:
Աղբյուրի փոխանցմամբ` դատախազությունը պահանջել է Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման և ենթարկել 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի:
Հիշեցնենք, որ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: