Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի ահաբեկիչներն ամերիկյան զենքեր են օգտագործել. USA Today

15 Դեկտեմբեր, 2017 12:44
ԻՊ-ի ահաբեկիչներն ամերիկյան զենքեր են օգտագործել. USA Today

Սիրիացի ընդդիմադիրների համար գաղտնի կերպով ԱՄՆ-ի կողմից գնված զենքերն անմիջապես ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքն են անցել, գրում է USA Today  օրաթերթը:

Աղբյուրը նշում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունն է սկսել գաղտնի կերպով զենք առաքել սիրիացի ընդդիմադիրների համար, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը 2017թ. սկզբում հայտարարել է, որ դադարեցնում է այդ գործընթացը:

Օրաթերթը մանրամասնում է, որ Սիրիայի ընդդիմադիրներին գաղտնի կերպով տրամադրված զենքը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից գնվել է Արևելյան Եվրոպայում և ԱՄՆ-ի կառավարությունը պայմանագիր է կնքել արտերկրի մասնավոր ընկերությունների հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին