Կարևոր իրադարձություններ

Ճապոնացիներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

15 Դեկտեմբեր, 2017 12:24
Ճապոնացիներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

Ճապոնացի հետազոտողների խումբը նոր տեսակի ապակի է ստեղծել, որը կոտրվելու դեպքում ինքնավերականգնվում է, գրում է Ria Novosti-ն:

Նշվում է, որ ապակին ստեղծվել է փափուկ, ռետինի նման հատուկ հիդրոմեկուսիչ նյութից: Փորձի ընթացքում նյութը պնդացել է ու ձևախեղումից հետո կրկին վերականգնել նախկին ձևը:

Փորձագետներն այն երկու մասի են բաժանել, հետո իրար միացրել ու մի քիչ սեղմած պահելուց 10 վայրկյան անց կոտրված մասերը սերտաճել են ու նորից միացել:

Մասնագետները նաև պարզել են, որ ճնշումը մի քանի ժամ պահելու դեպքում ապակին վերականգնում է նախկին ամրությունը:


 

Լրահոս

Դիտել ավելին