Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն աշխարհին կոչ է արել ճանաչել Պաղեստինի անկախությունը

15 Դեկտեմբեր, 2017 12:07
Չավուշօղլուն աշխարհին կոչ է արել ճանաչել Պաղեստինի անկախությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ամբողջ աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը: Այս մասին  հայտնում է  «Anadolu» լրատվական գործակալությունը:

 

Չավուշօղլուն մեկ անգամ ևս սխալ է որակել ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաքը: 

Նա նաև տեղեկացրել է, որ եթե հաջողություն գրանցվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, ապա դրանից հետո մի շարք երկրներ իրենց դեսպանատները կբացեն Արևելյան Երուսաղեմում:

 

Լրահոս

Դիտել ավելին