Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը նոր սերնդի հեռահար հրթիռ է փորձարկել

15 Դեկտեմբեր, 2017 11:00
ԱՄՆ-ը նոր սերնդի հեռահար հրթիռ է փորձարկել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր սերնդի LRASM կոչվող հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել, գրում է lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` հրթիռների փորձարկումը հաջող է անցել: Փորձարկման ժամանակ որոշ ծովային թիրախներ են խոցվել:

Նորարարական հրթիռի թռիչքի հեռավորությունը առնվազն 900 կմ է, ինչը երեք անգամ գերազանցում է գործող Harpoon հրթիռին: Մեկ հրթիռը բավական է հակառակորդի նավը ոչնչացնելու համար:

Նշենք, որ հրթիռները սպառազինման կազմում կհայտնվեն 2018 թվականին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին