Կարևոր իրադարձություններ

Պուտինը վախենում է ինձնից. Սաակաշվիլի

15 Դեկտեմբեր, 2017 10:31
Պուտինը վախենում է ինձնից. Սաակաշվիլի

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ատում է:

«Պուտինն ինձ չի կարողանում մոռանալ: Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից», - գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

Սաակաշվիլին հայտարարել է նաև, որ Ուկրաինայում իր ձերբակալությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների համատեղ ծրագիրն է եղել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Պուտինի կարծիքով` Սաակաշվիլիի պահվածքն անընդունելի է։

«Իմ կարծիքով՝ այն, ինչ հիմա անում է Սաակաշվիլին, նշանակում է թքել վրացիների երեսին, թքել ուկրաինացիների երեսին: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում: Նա մարդ է, ով եղել է անկախ Վրաստանի նախագահ ու հիմա վազվզում է այնտեղի հրապարակներով ու գոռում, որ նա ուկրաինացի է: Շատ ցավալի է նայել այդ ամենին»,- ասել է Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին