Կարևոր իրադարձություններ

Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավորներ և կուսակցության ղեկավարներ. «Հրապարակ»

15 Դեկտեմբեր, 2017 09:18
Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավորներ և կուսակցության ղեկավարներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերեը գրում է. «Այսօր «Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն»` Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը` «Ծառուկյան դաշինքի» եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավորներ եւ կուսակցության ղեկավարներ` դաշինքի ղեկավար Յան Զահրադիլի գլխավորությամբ: Երեկոյան «Փարավոնի» կոնֆերանս-դահլիճում էլ տեղի կունենա համաժողով` ԵՊՌ եւ «Ծառուկյան» դաշինքների մասնակցությամբ` «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որը քննարկելու է տնտեսական եւ քաղաքական հարցերի լայն շրջանակ: Ի դեպ, համաժողովին հայաստանյան այլ ուժեր չեն մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին