Կարևոր իրադարձություններ

Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է. «Փաստ»

15 Դեկտեմբեր, 2017 09:00
Տավարի միսը շուրջ 20 տոկոս թանկացել է. «Փաստ»

Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:

«Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,– նշեց Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չկան:

Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել եւ պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է:

«Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի է ամիս թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,– հայտնեց մեր զրուցակիցը:

Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինի նաեւ երշիկեղենի թանկացումները:

«Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,– ասաց նա:

Դիտարկումներ նաեւ բանջարեղենի եւ մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել:

«Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,– տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը:

Կարագի աննախադեպ թանկացման հետեւանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաեւ հրուշակեղենի գները:

«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,– ասաց նա:

Ընդեղենի եւ չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսվում: 6000–7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին