Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել. «Հրապարակ»

15 Դեկտեմբեր, 2017 08:15
ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերեը գրում է. «ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։ Փոքր հարկ վճարողների տեսչության-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը համայնքներ է գործուղել էլիտար ուժեր․ իր տեղակալ Վահագն Սահակյանին ուղարկել է Կենտրոնի հարկային, Կենտրոնի պետը տեղափոխվել է Էրեբունի։

Իսկ Շենգավիթում նշանակվել է խոշոր հարկատուների վարչության-տեսչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանը։ Հավանաբար, սա պայմանավորված է նոյեմբերի բյուջետային մուտքերի պլանային առաջադրանքը չկատարելու փաստով։ Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք է դրված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին