Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի հայ համայնքի անվտանգությունը երաշխավորում են իշխանությունները. Բորիս Դոլգով

14 Դեկտեմբեր, 2017 23:45
Երուսաղեմի հայ համայնքի անվտանգությունը երաշխավորում են իշխանությունները. Բորիս Դոլգով

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո վերսկսված իսրայելապաղեստինյան բախումների ֆոնին Երուսաղեմի հայ համայնքն անհանգստության պատճառ չպետք է ունենա, քանի որ Իսրայելի իշխանությունները խոստացել են ապահովել քաղաքի բոլոր բնակիչների, ներառյալ հայերի անվանգությունը, հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱԱ արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը, գրում է rusarminfo.ru-ն: 

«Իսրայելը հայտարարել է որ երաշխավորում է իր բոլոր քաղաքացիների անվտանգությունը և հնարավոր ամեն ինչ կանի` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից սպառնացող վտանգը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Ուժայինները կպաշտպանեն Երուսաղեմի բնակիչներին, նաև հայերին, եթե քաղաքում ակտիվանան ծայրահեղական շարժումները», - ասել է Դոլգովը:

Նրա խոսքով, Իսրայելի իշխանությունները կկարողանան ապահովել նաև Երուսաղեմի բոլոր բնակիչների դավանանքների ազատ գործունեությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին