Կարևոր իրադարձություններ

Հարուցվել է քրգործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

14 Դեկտեմբեր, 2017 23:20
Հարուցվել է քրգործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., որի հետեւանքով վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, պարզվել է մեքենավարի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը հաշվառված է եղել «Լուռու հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում՝ «Արտահայտված դեբիլություն, խոսակցության խանգարում» ախտորոշումով եւ ունեցել է լսողության խանգարում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին