Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի Բրյուսելում 2018 թվականի հուլիսին

14 Դեկտեմբեր, 2017 21:28
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի Բրյուսելում 2018 թվականի հուլիսին

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի Բրյուսելում 2018 թվականի հուլիսին՝ բլոկի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է եվրոպական պաշտպանության հարցի քննարկմանը։

«Մենք Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ մտադիր ենք ստորագրել ԵՄ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը Բրյուսելի գագաթնաժողովում»,-ասել է նա։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն արդեն զարգացնում են 70 համատեղ նախագծեր, որոնք վերաբերվում են հակաահաբեկչությանը, կիբերնետիկ և հիբրիդային սպառնալիքների դիմակայությանը, ինչպես նաև միգրացիայի վերահսկմանն ու ծովում համագործակցությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին