Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական փոփոխությունները ժողովրդի համար նշանակալից փոփոխություններ չեն ապահովի. Արա Աբրահամյան

14 Հոկտեմբեր, 2015 13:41
Սահմանադրական փոփոխությունները ժողովրդի համար նշանակալից փոփոխություններ չեն ապահովի. Արա Աբրահամյան

Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները երկրի ու ժողովրդի համար նշանակալից փոփոխություններ չեն ապահովի։ Այս մասին հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, Հայաստանի գործող Սահմանադրությունը ու դրանում կատարվող փոփոխությունները, իհարկե, հանրապետության բնակչության գործն է: « Եթե մարդ ուզում է հետեւել օրենքներին, ապա դա արդեն գոյություն ունեցող Սահմանադրության շրջանակում անելու հարյուրավոր միջոցներ ու մեխանիզմներ կան: Իսկ եթե մարդը, կառավարությունը կամ պետությունը չեն ուզում ոչինչ անել, ապա պատճառներ, իհարկե, միշտ էլ կգտնվեն»,- շեշտել է Արա Աբրահամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին