Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

14 Դեկտեմբեր, 2017 20:25
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

 

Լրահոս

Դիտել ավելին