Կարևոր իրադարձություններ

ՊՍԺ-ի գլխավոր մարզչի բնակարանը թալանել են

14 Դեկտեմբեր, 2017 20:06
ՊՍԺ-ի գլխավոր մարզչի բնակարանը թալանել են

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի փարիզի արվարձանում գտնվող բնակարանը թալանել են: Այս մասին տեղեկացնում է «Le Figaro»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ՊՍԺ-ն հանդիպել է «Ստրասբուրին» (4:2): Բնակարանից գողացել են 7 հազար եվրո արժողությամբ «Rolex» ժամացույց, թևնոց և «Chanel»-ի երկու պայուսակ, որոնք պատկանել են իսպանացի մարզչի կնոջը:

 

Լրահոս

Դիտել ավելին