Կարևոր իրադարձություններ

Թրամփի նախկին խորհրդականը աշխատում է նախագահին հեռացնելու մասին իր գրքի վրա

14 Դեկտեմբեր, 2017 19:40
Թրամփի նախկին խորհրդականը աշխատում է նախագահին հեռացնելու մասին իր գրքի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունն աշխատում է նախագահին իշխանությունից հեռացնելու հնարավորության մասին իր գրքի վրա։ Այս մասին նա հայտնել է Vanity Fair պարբերականի հետ զրույցում։ 

Սթոունը հավանական է համարում այն, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով հետաքննում է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին, Թրամփի դեմ մեղադրանք կառաջադրի, օրինակ՝ արդարադատության համար խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ։ Դա կարող է իմփիչմենթի համար առիթ դառնալ։ «Ցավոք սրտի, ակնհայտ է, որ Մյուլերը մեղադրանք կառաջադրի»,-հայտարարել է Սթոունը

 

 

Լրահոս

Դիտել ավելին