Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ. Նոբել Առուստամյան

14 Դեկտեմբեր, 2017 19:12
Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ. Նոբել Առուստամյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը:
«Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա չի ունենում: Պետք չէ հուսալքվել, քանի որ Հենրիխը դեռևս խաղալու է և գոլեր է խփելու: Մխիթարյանի ամբողջ կարիերան անընդհատ աճի արդյունք է»,-ասաց Առուստամյանը:
Վերջինիս խոսքով` ֆուտբոլիստի ճակատագիրը անկանխատեսելի է, և հիմա զրույցներ են գնում, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա կամ այլ երկիր: «Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած թիմ»,-ասաց մեկնաբանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին