Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում մարդու իրավունքների ոտնահարումը

14 Դեկտեմբեր, 2017 16:41
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում մարդու իրավունքների ոտնահարումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում Reuters գործակալության երկու լրագրողի ձերբակալությունը և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումը:

Reuters-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայի մայրաքաղաք Յանգոնում լրագրողների ձերբակալությունը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատությունը այդ երկրում:

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել ջանքեր չխնայել այդ լրագրողների ազատության համար:

«Այդ երկու լրագրողները  հավանաբար ձեռբակալվել են ռոհինջա մուսուլմանների ճնշումների մասին ռեպորտաժ պատրաստելու պատճառով»,- ասել է Գուտերեշը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին