Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի եկեղեցու պատասխանատուն մերժել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ հանդիպումը

14 Դեկտեմբեր, 2017 11:35
Երուսաղեմի եկեղեցու պատասխանատուն մերժել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ հանդիպումը

Երուսաղեմի Ս.Հարության եկեղեցու պատասխանատու Ադիբ Ջուդեն Անկարայում կայացած համաժողովի ընթացքում հայտել է, որ չի ցանկանում ԱՄՆ նախագահի օգնական Մայք Փենսին դիմավորել Ս.Հարության եկեղեցում` շեշտելով, որ Փենսի այցելության ժամանակ ներկա չի լինելու եկեղեցում:

«Ես ուզում եմ Թրամփին ասել, որ անտրամաբանական է, որ եթե մի բանի սեփականատերը չես, այն նվիրես անարժան մեկի»,- ասել է Ջուդեն:

Ջուդեն եկեղեցու մյուս ղեկավարներին նույնպես կոչ է արել չհանդիպել Մայք Փենսին:

Նշվում է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմը հայտարարել է, որ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Մայք Փենսի` տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում վերջինիս հետ չի հանդիպելու:

 

Լրահոս

Դիտել ավելին