Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ուշագրավ տեսանյութ է նկարահանվել, որում երևում է, թե ինչպես ռուս զինծառայողը թույլ չի տալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին քայլել Պուտինի հետևից:
Տեսագրությունում երևում է, որ Ասադն արագ քայլում է Պուտինի հետևից՝ ցանկանալով հասնել նրան, սակայն նրան կանգնեցնում է մի զինծառայող ու ձեռքի շարժումով հասկացնում, որ Ասադը պետք է կանգնի:
Սիրիայի ղեկավարր սկզբում կարծում է, թե զինծառայողը ցանկանում է ողջունել իրեն և առաջ է տանում ձեռքը: