Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Երուսաղեմը համարում է Պաղեստինի մայրաքաղաք

13 Դեկտեմբեր, 2017 14:04
Թուրքիան Երուսաղեմը համարում է Պաղեստինի մայրաքաղաք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  թուրքական « NTV » հեռուստաալիքի եթերով խոսել է Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողով է հրավիրվելու, որի ժամանակ խստորեն դատապարտվելու է ԱՄՆ-ի նախագահի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված:

Չավուշօղլուի խոսքերով՝ իրենք գագաթնաժողովին շեշտելու են, որ պաշտոնական Անկարան արևելյան Երուսաղեմը համարում է Պաղեստինի մայրաքաղաք:

Թուրք պաշտոնյան առիթը ձեռքից բաց չի թողել Իսրայելին մեղադրելու այն բանում, որ վերջինս հրթիռակոծել է Գազայի շրջանը , «օկուպացրել է Պաղեստինի տարածքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին