Կարևոր իրադարձություններ

ԵՄ ոչ մի երկիր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում. Մոգերինի

13 Դեկտեմբեր, 2017 12:09
ԵՄ ոչ մի երկիր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում. Մոգերինի

ԵՄ ոչ մի երկիր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում և չի պատրաստվում իր դեսպանատունն այնտեղ փոխադրել: «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ ՝ Բրյուսելում կայացած ԵՄ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունը Երուսաղեմի վերաբերյալ համադրված ու թափանցիկ դիրքորոշում ունի և ոչ մի երկիր իր մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ չի տեղափոխելու»,- ասել է նա:

Մոգերինին նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ շատ հարցերում նրա հետ տարաձայնություններ ունի:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն շեշտել է, որ պետք է պաշտպանել տարածաշրջանի տրամաբանող կողմերին ՝ զերծ մնալով Միջին Արևելքում  քաղաքական ճեղքվածք ստեղծելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին