Այսօր` դեկտեմբերի 13-ին, խորհրդարանի արտահերթ նիստում քվեարկության դրվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Այն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ:
Մինչ քվեարկություն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նպատակն է հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: Նա նշեց, որ 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք և կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:
Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, այնուամենայնիվ, այն ընդունվեց: