Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի վարած քաղաքականությունը «հիբրիդային պատերազմ» է. Թիլերսոն

13 Դեկտեմբեր, 2017 11:08
Ռուսաստանի վարած քաղաքականությունը «հիբրիդային պատերազմ» է. Թիլերսոն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկրի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը որակել է որպես «հիբրիդային պատերազմ», գրում է Reuters գործակալությունը:

«Ռուսաստանն ընտրել է «հիբրիդային պատերազմը»՝ միջամտելով ԱՄՆ-ում ժողովրդավարական գործընթացներին: Նա դա կրկնել է նաև այլ պետությունների հետ», - ասել է Թիլերսոնը:

Նրա խոսքով` նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «արդյունավետ» հարաբերություններ ունենալու վերաբերյալ:

«Այսօր դա այդպես չէ, ու բոլորս շատ լավ գիտենք` ինչու», - ասել է նա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին