Կարևոր իրադարձություններ

«40 միլիոն դոլարանոց ևս մի պարտք կամ որ նույնն է՝ ֆինանսական կայունության մեր երաշխավորը»

13 Դեկտեմբեր, 2017 10:51
Հեղինակ՝ Սրբուհի Մարկոսյան
 «40 միլիոն դոլարանոց ևս մի պարտք կամ որ նույնն է՝ ֆինանսական կայունության մեր երաշխավորը»

Զարգացած երկրների պրակտիակն հուշում՝ արտաքին պետական պարտքի մեծ բեռից, իրականում վախենալ շատ պետք չէ, եթե կա վարկավորում, հետևաբան կան հաշվարկներ, որ երկիրը վճարունակ է: Փոխարենը լուծվում են ընթացիկ մի շարք խնդիրներ, որոնք տվյալ պահին երկիրն իր զորու չէ փակել սեփական միջոցներով, կամ նպատակահարմար չի գնում դրանց վատնումը: Ինչևէ:

Հայաստանի համար արտաքին պետական պարտքը, ԱԺ քննարկումներից հետո, հավանաբար կավելանա ևս 40 միլիոն դոլարով: Ֆինանսների փոխնախարարի խոսքերով, Ասիական զարգացման բանկի տրամադրած գումարը կուղղվի բյոյջետային վարկավորման, քանի որ բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը, ցիտում եմ, "փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը":

Ֆինանսների փոխնախարարի ելույթից հասկանալի է դառնում, որ խոսքն ընթացիկ տարվա պակասուրդը փակելու և նոր տարին ավելի կայուն ֆինանսական վիճակով սկսելու մասին է:

Ստացվում է, որ սպասվող՝ 2018թ.-ը հենց այդպիսին էլ պիտի լինի՝ ֆինանսապես կայուն, քանի որ նախորդ տարվա դեֆիցիտը վարկով փակված է և ավելին՝ բոլորս պիտի զգանք տնտեսական աճ, քանի որ այդ մասին վկայում են բոլոր պետական կանխատեսումները:

Հուսանք, բոլոր հաշվարկներն իրականում կապահովեն այն, ինչ խոստանում են, հակառակ պարագայում, ասյօր կրթվող ու մեծացող սերունդն անիմաստ դատապարտված չէ 15-ից 20 տարի անց 40 միլիոն և ավելի պարտքային բեռ կրելու համար !!!


 

Լրահոս

Դիտել ավելին