Կարևոր իրադարձություններ

Աշխարհի 100 արվեստագետներ քննադատել են Թրամփի որոշումը

13 Դեկտեմբեր, 2017 10:17
Աշխարհի 100 արվեստագետներ քննադատել են Թրամփի որոշումը

Աշխարհի ավելի քան 100 արվեստագետներ բաց նամակ են հրապարակել` դատապարտելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահի որոշումը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով, իրագործեց պաղեստինցիների քաղաքական ու մշակութային ներկայությունը վերացնելու ուղղությամբ այդ ռեժիմի 50-ամյա ջանքերը»,- նշված է նամակում:

Արվեստագետներն այս նամակում Իսրայելին մեղադրել են ռասիզմի  ու էթնիկ  զտման մեջ` հայտարարեով, որ Թրամփի որոշմամբ այդ ռեժիմի բռնություններն այսուհետ առավել խիստ են դառնալու:

Նամակի հեղինակները հայտարարել են, որ հակառակելու են Երուսաղեմը զավթելու հարցում Իսրայելի բանակին սատարող Թրամփի այս քայլին ու պաղեստինցիների իրավունքների հանդեպ ԱՄՆ նախագահի անուշադրությանը:

Հիշեցնենք, որ չնայած տարածաշրջանային ու միջազգային հակառակությանը, Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում Երուսաղեմը և պատրաստվում է իր դեսպանատունն այդտեղ փոխադրել:

 

Լրահոս

Դիտել ավելին