Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները ջեռուցման հարցը լուծում. «Փաստ»

13 Դեկտեմբեր, 2017 08:44
Ինչպե՞ս են մեր քաղաքացիները ջեռուցման հարցը լուծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազի սպառումն աճել է: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 689,2 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Անցած տարվա համեմատ գազի ներկրման ծավալները աճել են 273,5 միլիոն խորանարդ մետրով կամ շուրջ 18%–ով: Աճել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից ներկրվող բնական գազի ծավալները: Ըստ տվյալների՝ այս ընթացքում Ռուսաստանից ներկրվել է 1 միլիարդ 354,9 միլիոն խորանարդ մետր բնական գազ, իսկ Իրանից՝ 334,3 միլիոն խորանարդ մետր:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել էր 1 միլիարդ 122,2 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Իրանից՝ 293,5 միլիոն խորանարդ մետր:

Գազի սպառման բոլոր խմբերն էլ իրենց ծախսն ավելացրել են: Բնակչությունն ինն ամիսներին սպառել է 448,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Ըստ դիտարկումների՝ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա առաջին երկու ամիսների՝ հունվար–փետրվարի խստաշունչ ձմեռով, որը պահպանվեց նաեւ գարնան առաջին ամսին:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին