Կարևոր իրադարձություններ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի շուրջ աղմուկն ուշագրավ զարգացումներ է ստանում.«Ժողովուրդ»

13 Դեկտեմբեր, 2017 10:12
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի շուրջ աղմուկն ուշագրավ զարգացումներ է ստանում.«Ժողովուրդ»

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի շուրջ աղմուկն ուշագրավ զարգացումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ բանկի «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետ Նելլի Տոնոյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին, քանի որ օգնել է իր ընկերոջը` Արման Ղազարյանին, բանկում զարդեր գրավադրելով՝ ընդհանուր 98 միլիոն 737 հազար դրամի չափով վարկ ստանալ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ զարդերը կեղծ են եղել: Տոնոյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է, որ բանկն իր աշխատողներից մշտապես պահանջել է ակտիվ աշխատել եւ հնարավորինս շատ վարկեր տրամադրել մարդկանց:

«Նելլի Տոնոյանը տվյալ դեպքում մտածելով, որ ինքը պետք է շատ վարկ տրամադրի, ակտիվ աշխատի վարկեր տրամադրելու ուղղությամբ, չի մտածել, որ իր մտերիմ Արմեն Ղազարյանը իր համար խնդիրներ կստեղծի, ու ընդունել է այդ վարկերը»,- ասել է փաստաբանը: Ֆարմանյանը պնդել է, որ գործը դատաքննության փուլում է, որեւէ վկա չի հարցաքննվել, չեն կատարվել անհրաժեշտ դատավարական գործողությունները, Նելլի Տոնոյանի մեղքը չի հաստատվել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին