Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը որքանով քաղաքական կամք կդրսևորի իմպլեմենտացնել այն. «Ժամանակ»

13 Դեկտեմբեր, 2017 10:05
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը որքանով քաղաքական կամք կդրսևորի իմպլեմենտացնել այն. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո ակտիվացել են քննարկումներն այն մասին, թե Հայաստանը որքանով է պատրաստ և որքանով քաղաքական կամք կդրսևորի իմպլեմենտացնել այդ համաձայնագիրը։

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը նշում է, որ Հայաստանը կարող է և չսպասել, որպեսզի ԵՄ անդամ 28 երկրները վավերացնեն այդ համաձայնագիրը, դրա իմպլեմենտացումը կարող է սկսվել հենց վաղվանից։ Շիրինյանը նշում է, որ եթե ԵՄ անդամ մեկ կամ երկու երկիր որևէ առարկություն հայտնեն, ապա այդ ժամանակ հնարավոր է վերանայումներ լինեն, բայց համաձայնագիրը հենց վաղվանից իրագործելու համար խնդիր առաջացնել չի կարող»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին