Կարևոր իրադարձություններ

ԽՍՀՄ-ի վերադարձ. թանկացումից զատ, ունենալու ենք նաև դեֆիցիտ և որակի խնդիրներ. «Ժամանակ»

13 Դեկտեմբեր, 2017 10:00
ԽՍՀՄ-ի վերադարձ. թանկացումից զատ, ունենալու ենք նաև դեֆիցիտ և որակի խնդիրներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաեւ տեսականու նվազման եւ որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:

«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երեւանում, եւ կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում եւ արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում:

Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին