Կարևոր իրադարձություններ

Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առջեւ, այլեւ «Նորաշեն-2007»-ից տուժածների. «Ժամանակ»

13 Դեկտեմբեր, 2017 09:38
Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առջեւ, այլեւ «Նորաշեն-2007»-ից տուժածների. «Ժամանակ»

«ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլեւ՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների:

Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Այդ մասին «Ժա­մանակի» հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուս Վանյանը:

«Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները եւ լուծել բնակիչների խնդիրը: Այդ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղա­յի, բարեկամների անուններով: Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված: Մնացածի հարցը լուծել են»,- ասաց Վանյանը: Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին