Կարևոր իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը՝ արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ նախագահ. «Փաստ»

13 Դեկտեմբեր, 2017 07:45
Վիգեն Սարգսյանը՝ արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ նախագահ. «Փաստ»

«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ Բաղրամյան 26–ում, երկրի ղեկավար կազմի խիստ նեղ շրջանակում որոշվել է 2018 թվականի ապրիլից հետո որոշ առանցքային պաշտոններում կոնկրետ մարդկանց նշանակելու հարցը:

Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Էդվարդ Նալբանդյանը կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ:

Շատ հետաքրքիր է, թե 2018–ի ապրիլից հետո ով կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում: Մեր աղբյուրը անուն է նշում, որը եթե գրենք, մեր ընթերցողները «մեջքի վրա վայր կընկնեն»: Առայժմ խնայենք մեր ընթերցողներին:

 

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին