Կարևոր իրադարձություններ

Դոնբասում զինված հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 2,8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

12 Դեկտեմբեր, 2017 23:32
Դոնբասում զինված հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 2,8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

2,8 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել 2014 թվականի ապրիլից Դոնբասում զինված հակամարտության ողջ ժամանակաշրջանում:

Այդ մասին ասված է Ուկրաինայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության հերթական եռամսյակային հաշվետվության մեջ, որը դեկտեմբերի 12-ին ներկայացրել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը:

«Ընդհանուր առմամբ հակամարտության ողջ ժամանակաշրջանում զոհվել են առնվազն 2818 խաղաղ բնակիչներ, վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 7-ից մինչեւ 9 հազար մարդ»,-ասված է փաստաթղթում: Առաքելության ղեկավարը հայտնել է, որ «2017 թվականին փաստագրվել է 552 մարդկանց զոհվելը»:

 

Լրահոս

Դիտել ավելին