Կարևոր իրադարձություններ

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է երրորդ ինթիֆադայի սկզբի մասին

12 Դեկտեմբեր, 2017 23:18
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է երրորդ ինթիֆադայի սկզբի մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է երրորդ ինթիֆադայի (պաղեստինյան ընդդիմադիր շարժում) սկզբի մասին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումից հետո: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է շարժման մամլո քարտուղար Աբդուլաթիվ Ալքանուն:

«Մենք հայտարարել ենք երրորդ ինթիֆադայի սկզբի մասին, որպեսզի բողոքները շարունակվեն և ԱՄՆ-ին ճնշելու համար, որպեսզի նա չեղարկի իր որոշումը: Գազայի հատվածում բողոքի ակցիաներն աճում են ինթիֆադայի սկզբի շրջանակներում: Սա երրորդ ինթիֆադա է»,- հայտարարել է Ալքանուն:

Նա նոր «Ատելության օր» է խոստացել ԱՄՆ-ի որոշման դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին